30.06.2016
Ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձնաց սոցիալական ներառման և զբաղվածության խնդիրները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 30-ին մասնակցել է «Կարիքավոր և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունն ու կարողությունների զարգացումը ՀՀ-ում» թեմայով կազմակերպված սիմպոզիումի աշխատանքներին:
Մանրամասն
23.06.2016
Նախարարի տեղակալը խրախուսել է հաշմանդամություն ունեցող երիտասարդների զբաղվածությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը հունիսի 23-ին մասնակցել է «Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք» Հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավում` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ ՀՀ Տավուշի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին:
Մանրամասն
07.06.2016
Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման խնդիրները

Հունիսի 7-ին տեղի է ունեցել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների /ԱՀԿ ՖՄԴ/ ներդրման աշխատանքների հերթական քննարկումը: Ներկա են եղել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության, ԲՍՓ գործակալության աշխատակիցները, միջազգային կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Մանրամասն
26.05.2016
ԱՄՆ փորձագետները ներկայացրել են իրենց փորձը հաշմանդամության ոլորտի օրենսդրական դաշտի բարելավման վերաբերյալ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը մայիսի 26-ին մասնակցել է Հաշմանդամություն ունեցող անձանց մասին օրենքի վերաբերյալ կարողությունների զարգացման դասընթացի բացմանը:
Մանրամասն
18.03.2016
Քննարկվել են հաշմանդամության սահմանման նոր մոդելի ներդրման ուղղությամբ իրականացված աշխատանքները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում մարտի 18-ին ներկայացվել են 2015թ. ընթացքում հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման հիման վրա իրականացված ռետրոսպեկտիվ և պրոսպեկտիվ փորձաքննության գործընթացը, արդյունքների վերլուծությունը, միջազգային փորձագետների հետ կատարած աշխատանքները, գործընթացի ընթացքում ծագած խնդիրները և դրանց լուծումները:
Մանրամասն
15.03.2016
Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է ստեղծենք հավասար հնարավորություններ. Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի նախագահությամբ մարտի 15-ին կայացել է Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի անդրանիկ նիստը:
Նիստի ընթացքում ներկայացվել են հաշմանդամների սոցիալական պաշտպանության 2015թ. տարեկան ծրագրի իրականացման արդյունքները, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից կատարված աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղությամբ:
Նախարար Արտեմ Ասատրյանը կարևորելով նիստի օրակարգում ընդրգկված հարցերը՝ նշել է, որ մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել 2015թ. Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների կողմից:
Մանրամասն
26.02.2016
Նախարար Արտեմ Ասատրյանը ԲՍՓ հանձնաժողովների նախագահներից պահանջել է բարեկիրթ պահվածք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը փետրվարի 26-ին նախարար Արտեմ Ասատրյանին է ներկայացրել բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ. կատարված աշխատանքների ամփոփումը: Հանդիպմանը ներկա էին նաև գործակալության բոլոր տարածքային հանձնաժողովների նախագահները:
Մանրամասն
26.02.2016
Նոր օրենքով նախատեսում ենք անցում կատարել սոցիալական ներառման քաղաքականությանը և ոչ թե սոցիալական պաշտպանությանը. Ա. Ասատրյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը փետրվարի 26-ին մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավում զբաղվածության միջոցով» ազգային կոնֆերանսին:
Մանրամասն
02.02.2016
Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության 2015թ աշխատանքների ամփոփում

Հաշմանդամների հաշվառման հանրապետական շտեմարանում հաշվառված է 200.177 (այդ թվում կանայք 96.616) հաշմանդամություն ունեցող անձ` ընդհանուր բնակչության 6,6%, որոնցից 7801` 3.9% (այդ թվում աղջիկ 2426) հաշմանդամ երեխա` 1,1%: ՌԴ-ում` համապատասխանաբար 10,25% և 1,97%: Ընդհանուր թվից 137.813-ին հաշմանդամությունը սահմանված է անժամկետ: 18-ից մինչև 40 տարեկան` 26.122 (13,0%), 40-ից մինչև կենսաթոշակային տարիքի` 100.922 (50,4%), կենսաթոշակային տարիքի և բարձր` 65.403 (32,7%):
Մանրամասն
29.01.2016
Շիրակի մարզում կստեղծվի թվով 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.01.2016թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կազմում բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով և Շիրակի մարզի N3 ԲՍՓ հանձնաժողով ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N 1822-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը:
Մանրամասն
|